«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Քաղաքականություն

Ի վերջո Լավրովը ինչ է ասել և ինչու... Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավրով։

Թբիլիսիի հայաբնակ թաղամասում մեծացած տղան չգիտեր, որ հասուն տարիքում իրեն հայհոյելու են ՀՀ իշխանական եվ քչից, շատից ընդդիմադիր կարգված մարդիկ։ Բա թէ ամոթ իրեն,դավաճանեց մեր ազգին, էս ով ա՞, ես քո սենցը։ Ժողովուրդ ջան, բայց մի բան լսելուց հետո, մի տաս րոպե մտածեք, թէ վերջ ի վերջո Լավրովը ինչ է ասել, երբ ու ինչու։ Հիմա հերթով անդրադառնանք իր մտքերին։

1.Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում համաձայնվել են խաղաղության պայմանագիր կնքել 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի հիման վրա եվ դա բավարար դժվարություններ է ստեղծել ռուսական կողմի համար։Իսկ 1991 թվականի մաշված թղթերով, այդ համաձայնագրով լեռնային Ղարաբաղը ներառված է եղել Ադրբեջանի կազմում։

Լավրովը անփորձ մարդ չէ եվ անշուշտ գիտի,որ 1991 թվ այդ համաձայնագիրը ՀՀ ԱԺ վավերացրել մեկ սկզբունքային վերապահումով, որը վերաբերվում է Արցախի ինքնորոշմանը։ Փաստացի, Լավրովը Պրահայում կատարվածի հիմք է դիտարկում Ալմաթիի համաձայնագիրը, որը մեր ԱԺ կողմից դե յուրե ընդունված
չէ անվերապահորեն։ Դրանից հետևում է, որ ՀՀ հաջորդ հայրենասեր,ոչ դավադիր ցանկացած իշխանություն կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել Պրահայում ընդունված հայտարարությունը եվ դրա հիման վրա կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Դիվանագիտական ձիու քայլ Պրահայում դավաճանական գործարքի մասնակիցների,հատկապես արևմուտքի դեմ եվ գլուխը կորցրած իլխամին։

2. Լավրովը նշում է,որ Ադրբեջանը ազատագրել է օկուպացված յոթ շրջանները։Նախ օկուպացիա տերմինը,եթե չի հիշատակվում ագրեսոր տերմինի հետ, նշանակում է զբաղեցնում։ Հարցը սառը կշռադատելու պարագայում, այո, այդ, պատմական Հայաստանի շրջանները հակահայ որոշակի գործը թացների արդյունքում, մինչև 1988 թվականը նախորդող մի երեք,չորս տասնամյակ բնակեցված էին բացառապես ազերիներով, և Արցախի պաշտպանական բանակը գրավեց,զբաղեցրեց այդ շրջանները, Արցախի անվտանգության գոտի ունենալու նպատակով եվ ՀՀ ցամաքային կապը խոչընդոտներից ազատելու համար։ Յոթ շրջանների հետագա կարգավիճակը ՀՀ բոլոր իշխանությունների կողմից միշտ դիտվել է հնարավոր քաղաքական,միջպետական պայմանավորվածության, կարգավորման կիրառական գործիք,եվ դրա մասին փայլուն տեղեկացված է եղել նաև Լավրովը։

Եվ եթե նախկինները եվ քպ ներկա իշխանությունները առավել հեռատես լինեին,ապա այդ յոթ շրջանները հիանալի գին կլինեին հարատև խաղաղության համար։ Լավրովը յոթ շրջանների մասին հիշատակում է,որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր հնարավոր ձեռքբերումները այլեւս հասել են ավարտի եվ ծավալապաշտական զգացումներ այլևս չեն քննարկվելու, մանավանդ Արցախի վարչական սահմանների մասով։Առանձին հարց է լինելու Հադրութի շրջանը,որը դուրս է յոթ շրջանների թեմայից։

3.Պրահայի հայտարարության մասին դրվագում,Լավրովը հաստատում է,որ ՀՀ ներկա ղեկավարը արևմուտքի հաճոյությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եվ դա չի արել ՀՀ որևէ նախկին ղեկավար։

Դրանով իսկ Լավրովը ՀՀ քաղաքացիներին հիշեցնում է,որ Արցախի հետ կապված թնջուկի հեղինակը ՀՀ ներկա իշխանավորներն են,ոչ թէ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ ՀՀ ղեկավարի քայլը ջրի երես հանող Լավրովը,ադրբեջանի պեղավոր անասունին հիշեցնում է, որ նա յոթ շրջաններից այն կողմ ստանալու չունի և փաստորեն կտրուկ կերպով ազդարարում է Արցախի նկատմամբ ռուսական վերահսկողության անվիճարկելի փաստը,որն անկասկած դրական ազդակ է Արցախի բնակչության համար։

4.Իսկ հիմա ամենահետաքրքիրը։Ինչու է Լավրովը այս օրերին աղմկում։ Պատճառը հերթական սկանդալն է հայ ռուսական հարաբերություններում,որից մեր ժողովուրդը տեղյակ էլ չէ։ Հարցազրույցի նախորդ օրը Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբյանը հրաժարվել է ստորագրել մի շարք ձևական թղթեր, որտեղ նա իսլամական երկրների պառլամենտական ասամբլեայի և ԵԱՏՄ նմանատիպ կառույցի կապերի մեջ պրոադրբեջանական ինչ որ բաներ է նկատել իբրև թէ։ Եվ դա անում է մի երկրի իշխանություն,որը նույն օրը երևանում պատվում էր իսլամական խոշոր երկրներից մեկի ղեկավարին։ Իհարկե, ռուսները հասկացել են ՀԱՊԿ եվ ԵԱՏՄ լքելու նիկոլական քայլերը եվ դրանց հետեւանքները շուտով կլինեն շատ տեսանելի։

Որպես վերջաբան։

Լավրովից նեղանալ պետք չէ,նա որպես դիվանագետ տապալված մեկն է, քանի որ ռուս ուկրաինական բախման գլխավոր մեղավորներից մեկն է, եվ ինչ որ պահի կարող է կրկնել Ռիբենտրոպի ճակատագիրը։ Բայց պետք է գործել շատ զգույշ, հաշվենկատ, և քայլեր անելիս գնահատել հնարավոր ռիսկերը։ Իսկ ով կարող է նման հաշվենկատ արտաքին քաղաքական քայլեր անել արդի Հայաստանում։

Իհարկե, նորանշանակ ԱԳՆ փոխնախարար մի մատ երեխան»։