Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Վերջին տարիներին եռանախագահները սկսել էին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակրպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացել էր ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Այդ մասին են վկայում նրա վարած արտաքին քաղաքականության մարտավարությունը, քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել էին։

Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը, որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվել էր համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։

Դա այն դիրքրոշումն էր, որին աջակցություն էր հայտնում միջազգային հանրությունը: Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակայնորեն խոստովանում, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այդ ժամանակահատվածում հասել էինք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն էր ասում, որ ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմքում ընկած էին երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն։

Վերջին տարիներին եռանախագահները սկսել էին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։

Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ համանախագահների սեղանին դրված էր Արցախի ժողորդի ինքնորոշման իրավունքի հարցը, այդ քաղաքականության արդյունքն էր, որ Շուշին հայկական էր և ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Շուշին ինչ-որ մի օր կարող է արտասանվել Շուշա։

Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներում և նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ապառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը և այլն։

Վերջին տասնամյակում մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։

Հայաստանի դիվանագիտությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին կոփվել և կատարելագործվել է: Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում էր ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան: Հայաստանը միջազգային հանրության ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու անդամ էր և հուսալի գործընկեր։ Այս ձեռքբերումները հնարավորություն էին ընձեռնել շարունակել Հայաստանի սկզբունքային ու վստահելի գործունեությունը միջազգային բեմահարթակում: Սակայն այս ամենը զրոյացվեց ստի ու կեղծի վրա հիմնված իշխանությունների կողմից։

Մեջբերեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը, որը նկարագրում է այսօրվա ստեղծված իրավիճակը.
Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել:

Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը»: