Թուրքիան ու Ինդոնեզիան ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է Akşam-ը։
Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն ստորագրել են «Ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը»։
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ նախարար Աքարը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Սուբիանտոյին դիմավորել է ազգային պաշտպանության նախարարությունում՝ զինվորական արարողությամբ։
Սուբիանտոն պատվո գրքում ստորագրել է հանդիսավոր ջոկատին ողջունելուց հետո։ Նախարարներ Աքարը և Սուբիանտոն հանդիպել են անհատական, այնուհետև հանդիպում է կայացել պատվիրակությունների միջև:
Բանակցություններից հետո՝ Աքարի և Սուբիանտոնի կողմից ստորագրվել է «Ռազմական համագործակցության իրականացման ծրագիր»:
Իր ուրախությունը հայտնելով Սուբիանտոյին հյուրընկալելու համար՝ Աքարն ասել է. «Չնայած մեր երկրների միջև երկար հեռավորությանը, մեր պատմական անցյալին, մեր միջև կապերն ավելի են սերտացնում այս հեռավորությունը: Կարևոր է, որ մենք մեծացնենք ռազմական ուսուցումը, զորավարժությունները և պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ներուժը: Մենք հավատում ենք, որ Ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը, որը մենք ստորագրել ենք այսօր, նշանակալի ներդրում կունենա ինչպես մեր տարածաշրջանների, այնպես էլ աշխարհի խաղաղության, անվտանգության և կայունության գործում»: