Բլինկենը չի գնա Չինաստան լրտեսական օդապարիկի պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի որոշումը՝ հետաձգել այցը Չինաստան՝ կապված Չինաստանի հետախուզական օդապարիկի հետ կապված միջադեպի հետ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Մենք ուշադիր հետևում ենք և ուսումնասիրում բոլոր հնարավոր տարբերակները։ Ինչ վերաբերում է Բլինկենի այցին, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է պետքարտուղարի՝ չմեկնելու որոշմանը։ Իսկ ԱՄՆ վարչակազմում միաձայն կողմ են արտահայտվել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելը ներկայումս անպատշաճ է։ Մենք գիտենք, որ ՉԺՀ-ն ափսոսանք է հայտնել, սակայն այս օդապարիկի առկայությունը մեր օդային տարածքում մեր ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Եվ դա անընդունելի է»,- ասել է Ժան Պիերը։