Ռուսաստանը ցանկանում է գրավել Ուկրաինայի արևելքը․ Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ռուսները ցանկանում են վրեժ լուծել փետրվարի վերջին՝ գարնան սկզբին. նրանք ցանկանում են գրավել Արևելյան Ուկրաինան։
Զելենսկին նման հայտարարություն է արել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մենք արդեն պատրաստվում ենք: Մենք հավատում ենք, որ ճնշումը կավելանա պետության արևելքում: Ռուսաստանը ցանկանում է վրեժ լուծել, նա ուզում է վրեժ լուծել հենց այնտեղ, որտեղ ձախողվեց: Նա ուզում է գրավել արևելքը: Մեր խնդիրն է կանխել դա: Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները։Նրանք նույնպես կցանկանան վերադառնալ ու ռեւանշիստական քայլեր անել՝ հիշելով աշնանը կրած պարտությունը՝ Լիմանի ուղղությամբ»,- ասել է Զելենսկին։