Մեծ Բրիտանիայից ժամանած ճանապարհորդները այցելել են Արցախի օկուպացված տարածնքեր
Մեծ Բրիտանիայից ժամանած ճանապարհորդների միջազգային խումբը, որը ներառում է 12 երկրների ներկայացուցիչներ, օկուպացված Հադրութի Ազոխի քարանձավ այցելելուց հետո մեկնել է օկուպացված Շուշի, նրանք նույնպես մասնակցելու են Լաչինի ճանապարհին բողոքող այսպես կոչված էկոակտիվիստների ցույցին։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ փետրվարի 4-6-ը ճանապարհորդները կայցելեն նաև Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված այլ տարածքներ ևս։