Նախիջևանի ֆինանսների նախարարությունում ստուգումներ են իրականացվում
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարարությունում ստուգումներ են իրականացվում։
Ստուգումները բաժանմունքում սկսվել են դեկտեմբերի 14-ին, սակայն հետո դադարեցվել են։
Նշենք, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիեւը կալանավորվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ Պետական անվտանգության ծառայության գործողության ժամանակ։ Ռ.Ալիևին տեղափոխել են Բաքու, որտեղ Սաբայիլի շրջանային դատարանը նրան կալանքի տակ է վերցրել 4 ամիս ժամկետով։
Ռ.Ալիեւը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ 144 մլն մանաթի պետական միջոցների յուրացման մեջ։