Ռուսաստանի պարտության դեպքում Հարավային Կովկասում նոր հակամարտություններ են սպասվում․ Դմիտրի Տրենին
Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը ապակայունացնում է եվրասիական տարածքը և վերակենդանացնում է բազմաթիվ սառեցված հակամարտություններ, - ասել է ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինը։
«Շատ բան կախված է Եվրասիայում, ներառյալ Կովկասում, ուկրաինական հակամարտության արդյունքից: Ռուսաստանի հաղթանակի արդյունքում Եվրասիայում իրավիճակն ավելի կայուն կլինի։ Հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի համար՝ հանդես գալու որպես համակարգ ձևավորող ուժ։ Եթե դա տեղի չունենա, ապա մեզ նոր հակամարտություններ ու անկայունություններ են սպասվում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասել է Տրենինը։