Իրանի և Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպն է գրանցվել
Ադրբեջանցի սահմանապահներն այսօր բերման են ենթարկել երկու անձանց, որոնք փորձել են խախտել պետական սահմանը Իրանից Ադրբեջան ուղղությամբ։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածները Աֆղանստանի քաղաքացիներ են՝ 2003 թվականին ծնված Ռաջա Մուհամմեդ Գոչումուհամմեդ օղլուն և 2006 թվականին ծնված Զահիդուլլա Մահսիլ Մուհամեդգոլ օղլուն։