Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը ահազանգ է․ ամերիկացի փորձագետ
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը պետք է ահազանգ լինի միջազգային հանրության համար,- գրել է Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին Arab News-ի հոդվածում:
Փորձագետի կարծիքով, Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը չի կարելի գերագնահատել։
Ըստ Քոֆիի, այս լարվածության հիմնական պատճառը 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրում է երկու կայսրությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև, որը սահմանեց երկու պետությունների միջև սահմանը Արաքս գետի երկայնքով:
«2020 թվականից Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, ինչը նախկինում չի եղել։ Անցյալ տարվա հոկտեմբերին իրանցի զինվորականները նույնիսկ Արաքսի վրայով ռազմական անցման փորձ են անցկացրել: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը սա համարել է սադրիչ քայլ»,- շեշտել է հոդվածի հեղինակը։