Քաբուլում նախագահական պալատի մոտակայքում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի երկրորդ թաղամասում, որտեղ էլ գտնվում են նախագահական պալատն ու մի շարք կառավարական շենքեր։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ, իրավապահները հետաքննություն են սկսել։
Նա նաև հայտնել է, որ պայթուցիկ սարքն ամրացված է եղել մեքենայի թափքին։