Օդեսան խոշոր վթարի պատճառով հոսանքազրկվել է. Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի Օդեսայի մարզում բարձրավոլտ ենթակայանում տեղի ունեցած լուրջ վթարի պատճառով երկրամասի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի Telegram-յան գրառմանը:
«Իրավիճակը բարդ է, վթարի մասշտաբները զգալի են, հնարավոր չէ արագ վերականգնել էլեկտրամատակարարումը, մասնավորապես կրիտիկական ենթակառուցվածքները», - գրել է Շմիհալը: