Արևմտյան երկրները փորձում են ազդել Թուրքիայի նախագահական ընտրությունների վրա. Էրդողան
Արևմտյան երկրները փորձում են ազդել Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք պետք է կայանան մայիսի 14-ին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Համաշխարհային ուժերը Եվրոպայից մինչև Ամերիկա ակտիվ ջանքեր են գործադրում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար։ Այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է տարվում։ Իսկ Ղուրանի այրման դեպքերը նույն պատճառով են», - ասել է թուրք առաջնորդը։