Ուկրաինայի դեմ նոր հարձակումը Ռուսաստանը կարող է սկսել 10 օրվա ընթացքում
«Ուկրաինան ստացել է շատ վստահելի հետախուզական տեղեկություն նոր հարձակում սկսելու Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ»,- գրում է Financial Times-ը:
Հրապարակման համաձայն՝ հարձակումը կարող է տեղի ունենալ 10 օրվա ընթացքում։
Փորձագետները նոր հարձակման հավանական վայր են անվանում Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածը՝ Կրեմեննայա և Լիման քաղաքները, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանի Դաշնությունը զորքեր է հավաքում։