Ստամբուլում հյուպատոսությունները փակած երկրներին վերջնագիր ենք տվել. Էրդողան
Ստամբուլում հյուպատոսությունները փակած երկրներին վերջնագիր է տրվել: Այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախարարների կաբինետը մտադիր է երկուշաբթի օրը որոշել, թե արձագանքման ինչ միջոցներ պետք է ձեռնարկել արևմտյան երկրների հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակի համատեքստում, ասել է Էրդողանը։
«Մեր արտգործնախարարն ավելի վաղ զանգահարել է այս երկրների բոլոր դեսպաններին, նրանց վերջնագիր է տրվել, որ կա՛մ կդադարեն այդպես վարվել, կա՛մ վճարվող գինը թանկ կլինի։ Երկուշաբթի մենք նախարարների կաբինետի նիստ ունենք և այնտեղ անհրաժեշտ որոշումներ կկայացնենք»,- ասել է Էրդողանը։