Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյան
Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- նշել է նա:
Saddened by the news of the devastating earthquake in #Türkiye & #Syria that resulted in the loss of so many lives. Our deepest condolences to the families of the victims and we wish a speedy recovery to the injured. Armenia is ready to provide assistance.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 6, 2023