Ալեն Սիմոնյանն արաբերեն ցավակցել է Սիրիայի ժողովրդին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արաբերեն գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ ցավակցություն հայտնելով Սիրիայի ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի զոհերի համար։
«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի ու զոհերի մասին։ Ցավակցում ու խորին կարեկցանքս եմ հայտնում Սիրիայի բարեկամ Ժողովրդին»,- գրել է Սիմոնյանը: