Այսօրվա երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր. Էրդողան
Այսօրվա երկրաշարժն ամենահզորն էր Թուրքիայում 1939 թվականից ի վեր։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այն ժամանակ զոհվել է գրեթե 33 հազար մարդ, մոտ 100 հազարը վիրավորվել։