Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կա 912 զոհ և 5385 վիրավոր. Էրդողան
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ այժմ անհնար է կանխատեսել զոհերի ճշգրիտ թիվը։
Էրդողանի խոսքով՝ երկրաշարժի հետեւանքով ավերվել է ավելի քան 2800 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանցում ներգրավված է ավելի քան 9000 փրկարար, նշել է պետության ղեկավարը։