Կրեմլը չի մեկնաբանում Իսրայելի նախկին վարչապետի հայտնած բացառիկ մանրամասները` Պուտինի հետ զրույցից
Կրեմլը չի ցանկանում բացահայտել բարձր մակարդակի բանակցությունների մանրամասները, ուստի չի հերքի և չի հաստատի Իսրայելի նախկին վարչապետ Նաֆտալի Բենեթի այն պնդումը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է չհեռացնել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն ու Բենեթը շատ ինտենսիվ երկխոսություն են ունեցել, երբ վերջինս Իսրայելի վարչապետն էր։ Նրանք հաճախ շփվել են, եղել են ինչպես անձնական շփումներ, այնպես էլ հեռախոսային խոսակցություններ», - ասել է Կրեմլի խոսնակը։
«Իսկապես, օրակարգում, բացի երկկողմ հարաբերություններից, եղել է Ուկրաինայի թեման՝ հատուկ ռազմական գործողության թեման։ Նրանք, փաստորեն, մեկ ժամից ավելի են տրամադրել այս թեմայի քննարկմանը։ Բայց դուք գիտեք, որ մենք կողմ չենք պետությունների ղեկավարների բանակցությունների մանրամասների բացահայտմանը։ Մենք հիմա չենք ուզում դա անել։ Ուստի ես ոչ հերքելու, ոչ էլ կհաստատեմ այն, ինչ ասել է պարոն Բենեթը»,- ասել է Պեսկովը։