Թուրքիայում հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել` 7,8 մագնիտուդ հզորությամբ
Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղական ժամանակով ժամը 14:24-ին 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։
6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից երեք կիլոմետր հեռավորության վրա։