Սիրիայում երկրաշարժի հետևանքով կա 326 զոհ և 1000 վիրավոր
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան հազար մարդ վիրավորվել է։
Թարմացված տվյալները հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր ամբողջ երկրում երկաթուղային տրանսպորտի դադարեցման մասին։
Հալեպի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում ամբողջությամբ ավերվել է 40 տուն։