Թուրքիայում գրանցվել են հերթական երկրաշարժերը` 5,9 և 4,2 մագնիտուդ հզորությամբ
5,9 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Քահրամանմարաշ քաղաքից 77 կմ հեռավորության վրա;
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Բացի այդ, Թուրքիայի հարավ-արևելքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքական Kandilli սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգում, որը նույնպես տուժել է գիշերային երկրաշարժից։