Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճում է
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 371-ի, ավելի քան հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Զոհերի և վիրավորների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։