Թուրքիան հրաժարվել է Իլոն Մասկի օգնությունից
Թուրքիայի կառավարությունը մերժել է Իլոն Մասկի առաջարկը՝ Starlink ցանցի տերմինալները երկիր ուղարկել երկրաշարժի հետեւանքները լուծելու համար։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի արբանյակային հաղորդակցություն ապահովելու համար։