Կիևը դեմ է Ռուսաստանի հետ ցանկացած զինադադարի, նույնիսկ՝ ժամանակավոր. Պոդոլյակ
Ռուսաստանին ցանկացած զիջում կնշանակի կապիտուլյացիա, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ դեմ արտահայտվելով Մոսկվայի հետ հրադադարին, այդ թվում՝ ժամանակավոր:
«Ցանկացած զիջում կապիտուլյացիա է, և մենք դա թույլ չենք տա ոչ մի դեպքում։ Ժամանակավոր զինադադարը միայն կհանգեցնի Ուկրաինայի պատերազմի հաջորդ փուլին»,- գրել է Պոդոլյակը Telegram-ում։
Նրա խոսքով՝ 11 ամիս շարունակվող ռազմական գործողություններն ապացուցեցին, որ Ուկրաինան կարող է հակահարված տալ և դիմակայել։