Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը զգացվել են անգամ Գրենլանդիայում
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Գրենլանդիայում։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Դանիայի երկրաբանական ինստիտուտին։
«Թուրքիայում երկրաշարժերը հստակորեն գրանցվել են Դանիայի և Գրենլանդիայի սեյսմոգրաֆների քարտեզներում»,- գործակալությանը հայտնել է սեյսմոլոգ Թինա Լարսենը։