Ո՞րն երկրներն են իրենց աջակցությունն ու ցավակցական ուղերձները հղել Թուրքիային
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված մի շարք երկրներ իրենց աջակցությունն ու ցավակցական ուղերձներն են հղել Թուրքիային: Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը Քահրամանմարաշի Փազարջըք շրջանն է: Ընդհանուր առմամբ տուժել է 10 նահանգ: Այս մասին գրում է Aksam-ը։
Ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինիս ուղերձում մասնավորապես նշվում է. «Մենք խորապես վշտացած ենք Քահրամանմարաշում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների լուրով, որը զգացվել է բազմաթիվ վայրերում: Հայտնում եմ, որ այս դժվարին պահին պատրաստ ենք ամեն տեսակի օգնության: Ցավակցում եմ ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին: Ադրբեջանական ժողովրդի անունից վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մաղթում եմ, որ երկրաշարժի հետևանքները որքան հնարավոր է շուտ վերանան»:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Թուրքիային՝ երկրաշարժի աղետը հաղթահարելու հարցում:
Չինաստանը ևս ցավակցություն է հայտնել: Պեկինում կայացած հերթական ասուլիսի ժամանակ ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են 7,4 մագնիտուդով երկրաշարժի զարգացումներին, որի էպիկենտրոնը գտնվում էր Քահրամանմարաշի Փազարջըք թաղամասում։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը: Համբերություն ենք ցանկանում նրանց վշտացած ընտանիքներին: Հուսով ենք, որ նրանք հնարավորինս շուտ կվերականգնեն իրենց տները»,-ասվում է նրա խոսքում:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹԿ) նախագահ Էրսին Թաթարը նույնպես հայտարարել է, որ իրենք կիպրաթուրքերի անունից սրտանց կիսում են Թուրքիայի ցավը և հայտնել, որ ցանկանում են, որ մարդկային կորուստներն ավելի քիչ լինեն։
Ցավակցություն է հղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Զելենսկին իր բարեմաղթանքները Թուրքիային է փոխանցել սոցիալական ցանցի իր էջում տարածած գրառման մեջ։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆը նույնպես ցավակցական ուղերձ է հղել: Վարչապետը Twitter-յան իր էջում մասնավորապես գրել է. «Այս մեծ երկրաշարժի լուրը, որը հարվածել է հարավ-արևելյան Թուրքիային, խորապես տխուր է։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ եղբորը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի եղբայրական ժողովրդին՝ կյանքի և ունեցվածքի կորստի համար»։
Հիշեցնելով, որ Թուրքիան ամեն դժվարին պահին օգնության ձեռք է մեկնում Պակիստանին՝ Շերիֆն ընդգծել է, որ Իսլամաբադը կտրամադրի հնարավոր բոլոր օգնությունները։
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Պակիստանը լիովին համերաշխ է Թուրքիայի հետ, և որ Իսլամաբադը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը օգնության ջանքերում։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծ ցավակցություն հայտնելով թուրք և սիրիացի ժողովուրդներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը «պատրաստ է օգնել դիմակայելու այս աղետին:
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական ուղերձը հրապարակել է Հերցոգն իր սոցցանցերում՝ օգտագործել է հետևյալ արտահայտությունները եբրայերեն, թուրքերեն և անգլերեն. «Իսրայելի ժողովրդի անունից իմ խորը վիշտն եմ հայտնում անցյալ գիշեր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի աղետի համար։ Ցավակցում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ մարդկային կորուստների համար»։
Ուղերձ է հղել նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: ԱՄՆ-ն աջակցության ուղերձ է հղել Թուրքիային՝ ժամը 04:17-ին Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի պատճառով։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ նշվում է, որ ինքը մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում մարդկային զոհերի պատճառ դարձած երկրաշարժով, և «մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) և դաշնային կառավարության այլ գործընկերներին օգնություն ցուցաբերել տուժած տարածքներին։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել ներկա իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի կառավարության հետ: