Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպանի հետ
Իշխան Սաղաթելյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։
«Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:
Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- գրել է նա։