Այսօր առավոտյան Թուրքիայում գրանցվել է նոր երկրաշարժ
Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ 223 հազար բնակչությամբ Ադիյաման քաղաքից 43 կմ հեռավորության վրա;
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ տարածքը եղել է Գելբաշին Ադիյաման գավառը, իսկ էպիկենտրոնը՝ 8,13 կմ խորության վրա։
Այս ցնցումից հինգ րոպե առաջ Մալաթիա նահանգի Դողանշեհիր քաղաքի մոտ 5,0 մագնիտուդով հերթական ցնցումն է գրանցվել։