«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)
Մամուլ

Ասում են՝ հանցավոր համաձայնությամբ, չեն ասում, թե ում հետ. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Այսօր խորհրդարանն անդրադառնալու է գլխավոր դատախազի միջնորդագրերին՝ ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Երեք միջնորդագրերից մեկի տեքստը գաղտնի է, անգամ Օհանյանը դրան ծանոթ չէ, քանի որ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն չունի։ Մյուս երկուսում թվարկված են խախտումներ, որոնք արձանագրվել են Օհանյանի՝ նախարարի պաշտոնում եղած շրջանում (2008-2016 թվականներին)՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վատնում, հափշտակություն եւ այլն։ 

Աննա Վարդապետյանի միջնորդագրերի բնույթը պատկերացնելու համար նշենք Արմաշի դրվագը։ Գյուղապետի որոշմամբ համայնքի տարածքներ, Երասխի զորամասի ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, այլ շինություններ անհատույց փոխանցվել են ՊՆ-ին, օտարվել են ՊՆ բարձրաստիճան անձանց, ապա, ըստ դատախազության, այլոց անունով գրանցվել են։ Կամ՝ հիշատակվում է Վեդիի կադաստրի ղեկավար անձնակազմից ոմն Էդիկ Ավետիսյան, որը, ըստ դատախազի, օրենքով արգելված գործարքներ է իրականացրել, քաղաքացիներին վաճառել է ՊՆ-ին պատկանող կառույցներ, վկայականներ է բաժանել, դրանք գնորդների անուններով է գրանցել եւ այլն։

Գլխավոր դատախազի տեքստերից առաջին տպավորությունն այն է, որ նախարարն է այս եւ այլ հանցանքները կատարել՝ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ նա այս հանցանքները կատարել է միայնակ՝ նախարարությունից որեւէ այլ պաշտոնյա դրանց չի մասնակցել, քանի որ այլ մեղադրյալ՝ նախարարության կազմից, չկա։ Միակ դիվային հանցագործն այս հսկայական կառույցի գլուխն է եղել՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր, իշխանության անաչառ քննադատ, պատերազմի հերոս, նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 
Միայն մեկ մեղադրյալի անուն է հայտնի այս գործերով՝ գործարար, ՊՆ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի։ Վարույթներից մեկով անցնում է նաեւ ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու անունը՝ Գրիգորի Խաչատուրով։ Վերջ։ 

 «Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Ես տեսաուղերձ եմ  հրապարակել այսօր, որում նշել եմ, որ պետությանն ու բանակին վերաբերող բոլոր գործընթացները նախկինում իրականացվել են՝ հաշվի առնելով բանակի եւ տնտեսության շահերը։ Հատկապես բանակի օպտիմալացման, նրա մարտական եւ համակողմանի ապահովման հնարավորություններն ավելացնելու։ Եթե կան ավելորդ բաներ, որոնց պահպանման վրա մեծ ծախսեր են կատարվում, դրանցից ձերբազատվել են, մանավանդ, եթե դրանք անօգտակար վիճակում են՝ քայքայված, ինչը, անկասկած, բերել է նրան, որ մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ամուր թիկունք։ Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։ 

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։ 

«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։

Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։ 
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։ 

Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։ 

Սեյրան Օհանյանը սկսված գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ հրապարակավ հիշեցրել, որ միջնորդագրերը ներկայացվել են Ազատի դեպքերի օրը եւ Արցախի անվտանգության հարցերից, այս ցավալի դեպքից՝ «այս ամենից շեղելու համար են»։