Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մամուլ

Սպայի առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, բայն նա շահագրգռված է այդ հարցում, դա բխում է նրա շահերից․ պաշտպան

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, ով, ըստ պաշտոնական վարկածի, վառարանը փորձել է վառել ավտոբենզինով եւ ողբերգության պատճառ դարձել, դեռեւս բուժում է ստանում։ Նրա վիճակը թեեւ կայուն է, սակայն խոսել չի կարողանում: Մենք զրուցել ենք նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ողբերգական հրդեհի հետեւանքով մահացավ 16 ժամկետային զինծառայող: Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ հրդեհը տեղի է ունեցել բենզինով վառարան վառելու արդյունքում, եւ տեղեկացրեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է ԳՇ 14 կարգադրությունը՝ հետեւյալ վերնագրով․ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին», եւ հստակ հրահանգավորել է՝ ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ «7-րդ կետով նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։

Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, եւ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»։ Նիկոլ Փաշինյանի այս խոսքը, կարծես, ուղղորդում լիներ առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանի ու Աննա Վարդապետյանի համար:

Եղիշե Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա որեւէ դիրքորոշում չի հայտնել, սակայն փաստաբանի հետ անձնական զրույցներ է ունեցել, ինչից Հովսեփ Սարգսյանը տպավորություն է ստացել, թե սպան շահագրգռված է խոսել, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ:

- Ձեր պաշտպանյալի առողջական վիճակն ինչպե՞ս է:

- Առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, թե չէ իր շահերից է բխում ցուցմունք տալը:

- Այդ աստիճան վա՞տ է վիճակը:

- Ծայրահեղ չէ, սակայն ամբողջ դեմքը, ձեռքերն այրված են` ամբողջությամբ վիրակապերի մեջ, խոսում է, սակայն վերքերն իրեն խանգարում են: Պետք է մի փոքր ապաքինվի, որ կարողանա առանց լարվածության ցուցմունք տալ:

- Քննչականից մեզ ասացին, որ դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել, սակայն արդյունքների մասով քննչականում տեղյակ չէին: Մենք տեղեկացել էինք, որ Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի տարրեր են հայտնաբերվել, նա հրդեհի օրը եղել է ոչ սթափ վիճակում:

- Ես տեղյակ չեմ: Փորձաքննության մասին առաջին անգամ եմ լսում:

- Դատախազությունից հաստատել էին, որ փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մասնավոր զրույցներ ունենո՞ւմ եք Եղիշեի հետ: Դեպքի մասին ոչինչ չի՞ խոսում:

- Շատ դժվարությամբ է խոսում, մաշկը ձգվում է: Ես նրա հետ կոնֆիդենցիալ զրույց ունեցել եմ, իրազեկված եմ, սակայն փաստաբանական գաղտնիք է, չեմ կարող խոսել այդ մասին: Չեմ կարող ասել, թե ցուցմունք տալիս ինչ դիրքորոշում կհայտնի: Նա բավականին ծանր հոգեբանական վիճակում է, ազդված է: Երբ ես զրույց ունեցա նրա հետ, հասկացա, որ դեպքի հանգամանքների բացահայտման հարցում վերջինս շահագրգռված է: Դա բխում է նրա շահերից:

- Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ նա չի ընդունում իր մեղքը: Եթե շահագրգռված է հանգամանքների բացահայտմամբ, ապա իր մեղավորությունը չի ընդունում:

- Ենթադրություններ եկեք չանենք: Շատ վաղ է մեղավորության մասին խոսել: Պետք է որոշակի քննչական գործողություններ կատարվեն՝ մեղքի մասին խոսելու համար: Ի՞նչ մեղք ընդունի՝ որ իր պատճառով 16 զինծառայո՞ղ է մահացել: Նախնական է մեղադրանքը:

- Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ խոսեց դեպքի հանգամանքներից՝ ըստ էության, ուղղորդելով առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին:

- Ես չեմ կարող վարչապետին մեկնաբանել: Ինքը կարող է միայն մեկնաբանել: Այնքան փորձաքննություններ են նշանակված, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Երեկ Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել դատախազական հսկողություն իրականացնող դատախազից, ինչը պարզապես անթույլատրելի է: Վաղաժամ դատողություններ պետք չէ անել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։