Իսրայելցի փրկարարները ժամանել են Թուրքիա
Իսրայելցի փրկարարները երեքշաբթի ժամանել են Թուրքիա՝ աջակցելու հզոր երկրաշարժից հետո գործողություններին։
«Իսրայելական փրկարարական առաքելությունը վայրէջք է կատարել Թուրքիայի երկրաշարժի գոտում գտնվող Ադանա քաղաքի օդանավակայանում։ Իրավիճակի նախնական գնահատումից հետո փրկարարական խմբերը կմեկնեն աղետի գոտի, որտեղ կսկսեն փրկարարական աշխատանքները»,- նշվում է Twitter-ում։
Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիա ուղարկված խմբում ընդգրկված է եղել 150 մասնագետ՝ թիկունքի հրամանատարության փրկարարական ստորաբաժանման ղեկավար Գոլան Վահի գլխավորությամբ։ Նրանք կաշխատեն աղետից առավել տուժած վայրերում։