Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մամուլ

Դե, թող ցույց տան էն մեղադրյալների, էն հանցագործների շրջանակը, որոնց հետ ես պայմանավորվել եմ․ «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է.

Գլխավոր դատախազը երեկ, «խելացու ակնոցը» դեմքին, կոկետուհու կերպարի մեջ մտած՝ մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին ու լուրջ դեմքով, բայց ոչ այնքան գրագետ լեքսիկոնով ու հայերենով («ա»-երով, «ի նկատի ունենալով», «կարամ, կարաս» ասելով) սկսեց զեկուցել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր երեք միջնորդությունները։ Դրանցից մեկը գաղտնի էր՝ փակ նիստով քննարկվեց, երկուսը հրապարակային էին, ու տիկին դատախազը, լրիվ Փաշինյանի օգնականի դերի մեջ մտած, մեծ էնտուզիազմով Սեյրան Օհանյանից սկսեց «կերտել» բանակը կործանողի, զինուժը թալանածի, ապօրինի կերպով զորամասեր վաճառողի մի հրեշավոր կերպար։ Նիկոլական պատգամավորներն էլ սինխրոն կերպով լրացրին իրենց «ենթակա» ու իրենց ղեկավարին ապօրինի զեկուցող դատախազ Աննա Վարդապետյանի իրավական մեղադրանքները քաղաքական շոու-ելույթներով։ Մի խոսքով՝ թատերական բեմականացումն ու «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեմայով ներկայացումը իշխանությունների կողմից բավականին մանրակրկիտ էր բեմադրվել։ Ասել, որ Նիկոլ Փաշինյանի օգնականից գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը խելացի չէ, չի կարողանում հարցերին տալ «խելացու» ֆորմատի մեջ տեղավորվող պատասխաններ՝ տեղին չի լինի, բայց ասել, որ նա «վունդերքինդ» է, ասենք` Դավիթ Հարությունյանի պես, մեղմ ասած՝ չափազանցություն կլինի։ Դա է վկայում ոչ միայն Աննա Վարդապետյանի ելույթի ու պատասխանների ոճը, այլեւ այն, որ դատախազ-պատգամավորներ հարցուպատասխանի ընթացքում նա երկու կարեւոր խոստովանություն արվեց՝ ակամա ցույց տալով, որ Փաշինյանի երբեմնի օգնականը քաղաքական հրահանգով է այդ գործը «կարել»։ Մի խոստովանությունն այն էր, որ Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետի հիմքով գործը «ջրելու» հնարավորությունից, բայց չի արել, որ հետո դատարանում ապացուցի իր անմեղությունը (ի դեպ` նույն տեքստն են գրել նաեւ Արմեն Չարչյանի դեպքում` կարող էր ընդունել մեղքը, եւ վարույթը վաղեմության հիմքով կկարճվեր, սակայն բժիշկը պնդել է իր անմեղությունը, եւ դատախազը որոշել է մտնել խորհրդարան)։ Ստացվում է՝ դատախազությունն այսօր ապօրինի գործընթաց է սկսել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ։ Եվ մյուսը, որ եթե նույնիսկ դատարանը հաստատի մեղադրանքն ու կայացնի դատավճիռ, Սեյրան Օհանյանը, միեւնույն է, պատժի չի արժանանա, նրանից որեւէ գույք չի բռնագանձվի, պետությանը պատճառված վնասը չի վերականգնվի։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունն իրեն «առընթեր» դատախազության միջոցով այսօր հսկայական ռեսուրս է վատնում ընդամենը ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական շոու կազմակերպելու վրա։ Ու մինչ դահլիճում Սեյրան Օհանյանից դարի մեղադրյալ էին «կերտում», դահլիճից դուրս ընդդիմադիրները, որ հրաժարվել էին մասնակցել այդ նիստին, խոսում էին հարցի քաղաքական ենթատեքստից՝ չցանկանալով խորանալ իրավական նրբերանգների մեջ։ Ինքը՝ պարոն Օհանյանը, մեզ հետ զրույցում հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ գնային եւ իրավական ու քաղաքական հակափաստարկներով մերկացնեին իշխանություններին, ասաց․ «Ես իմ խոսքի մեջ ասել եմ, որ մենք մտադրություն չունենք իրենց էդ թատերականացված ներկայացմանը մասնակցելու։ Ի վերջո, եթե քրեական գործ կա, եւ իրենք միջնորդությամբ ներկայացել են Ազգային ժողով, ուրեմն իրենք քվեարկելու են, դակելու են, որից ես չեմ վախենում, որովհետեւ ես կարծում եմ, որ որեւիցե հանցանք չեմ կատարել կամ որեւիցե մեկի հետ հանցավոր պայմանավորվածության չեմ եկել։ Եվ եթե պիտի դակեն, եւ էդ գործերը գնան եւ իրավական հարթությունում քննվեն, ապա դատարանում ու քննչական մարմիններում ես ինձ կպաշտպանեմ։ Էդ շոուն, որ իրենք կազմակերպում են, նաեւ էդտեղ են ասում՝ զորամաս վաճառեց։ Բայց եթե դուք գնաք տեսնեք՝ էդ ինչ տարածքներ են եղել 2009 թվականին․․․ Էսօր էլ բանակի օպտիմալացման սկզբունքներով ավելորդ տարածքները բոլորն օտարվում են, եւ այն, ինչ այնտեղ իրականացվել է, իրականացվել է այն ժամանակ գործող չափանիշներին համապատասխան։ Էնտեղ երկու ամայի հողակտորի մասին է խոսքը, բայց ասում են՝ զորամաս եմ վաճառել»։ - Ամեն դեպքում, տիկին դատախազն ամբիոնից այնպես էր ներկայացնում, թե Դուք շրջանցել եք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որն արգելում է այդպիսի տարածքները վաճառել, կադաստրային արժեքից ցածր գնով եք վաճառել, զինված ուժերում ծառայող տարբեր մարդկանց եք վաճառել, որոնք հետո դրանք ավելի թանկ գնով իրացրել են եւ այլն։ - Ես չգիտեմ՝ ինչ է ինքն ասում, կամ ում եմ վաճառել, ես հիմա չեմ կարող հիշել՝ ում եմ վաճառել։ Իրենց ենթադրություններն են էդպիսին, որոնց մասին մենք դատարանում համապատասխան տեղեկություններ կտանք։ Բայց եթե այդ ամենն ապօրինի է եղել, դրանք հո ե՞ս չեմ ձեւակերպել։

- Ձեզ չե՞ն տեղեկացրել, Դուք չե՞ք իմացել, որ այդ տարածքները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ են ընկնում, չեք կարող վաճառել։

- Ուրեմն, բանակում գոյություն ունեն օտարման եւ տնտեսական բնույթի՝ գնումների եւ այլն, ընթացակարգեր։ Եվ էդ ընթացակարգերը բազմաթիվ անգամ ստուգվում, հետո նոր ներկայացվում են ղեկավարությանը։ Ես ո՛չ տնտեսագետ եմ, ո՛չ էլ չգիտեմ ով եմ։ Եվ էդտեղ որեւիցե մի պայմանավորվածություն, որեւիցե մի շահ, որեւիցե մեկի հետ ինչ-որ հանցավոր բան ես չեմ ունեցել, եւ չէր էլ կարող նման բան լինել։ Եվ մնացած հարցերում՝ նույնպես։

- Ձեր կարծիքով՝ այս նույն դրվագով այսօր կարո՞ղ են այսօրվա նախարարի՝ Սուրեն Պապիկյանի նկատմամբ էլ քրգործ հարուցել, քանզի նրա օրոք էլ զինված ուժերին պատկանող 71 գույք է դրվել օտարման։

- Ես չգիտեմ՝ ինչ են անում իրենք, ես չեմ ուզում ուրիշների գործերի մեջ մտնել։

- Ամեն դեպքում, Դուք վստահ պնդում եք, որ չկա՞ որեւէ իրավական հիմք՝ Ձեր դեմ քրեական վարույթ սկսելու։

- Դե, թող ցույց տան էն մեղադրյալների, էն հանցագործների շրջանակը, որոնց հետ ես պայմանավորվել եմ եւ գործ եմ արել։ Ոչ մի մեղադրյալ չկա։

- Բայց իրենք անուններ նշեցին, որ կադաստրի պետն է ցուցմունք տվել, որ Դուք իրեն, իբրեւ թե, ցուցում եք տվել, եւ դրանով, ըստ էության, հաստատվել է Ձեր կողմից ենթադրյալ հանցանքը։

- Ո՞ր կադաստրի․․․ կադաստրի պետն ի՞նձ է ենթարկվում, ո՞ր կադաստրի պետին եմ ցուցում տվել։

- Օտարման գործընթացում խնդիր չի՞ եղել, որ կադաստրային արժեքից ցածր գնով են այդ գույքերը վաճառվել։

- Ես նորից եմ ասում՝ ամայի, խարխուլ տարածքներ են եղել, չօգտագործվող։ Ընդ որում, ինչքան որ ես կարդացել եմ, հողը օտարվել է կադաստրային գնով, իսկ շինությունները քանդված, փլված վիճակում են եղել։

- Դուք ասում եք, որ կարող էիք օգտվել վաղեմության ժամկետից, եւ այս հարցն այսօր այստեղ չէր քննարկվի։ Ինչո՞ւ չեք օգտվել, եւ դատախազությունը չգիտե՞ր այդ մասին, որ Դուք կարող էիք այդ հնարավորությունից օգտվել, եւ գործը կարող էր կարճվել։

- Վաղեմության ժամկետից եթե ես օգտվեի, միանշանակ, իրենք միջնորդությամբ չէին գա խորհրդարան, բայց ես չեմ օգտվել, որովհետեւ ես մեղավոր չեմ էդտեղ։ Բայց իրենք դա սկսել են ներկայացնել էն բանից հետո, երբ կանչել ասել են՝ վաղեմության հարց կա, ես ասել եմ՝ դեմ եմ, դրա համար էլ արագ էս պահից օգտվելով, հանրության ուշադրությունը շեղելով՝ էս գործը բերել են ներկայացնում են։

- Այսինքն՝ դատախազությունի՞ց են Ձեզ առաջարկել օգտվել վաղեմության ժամկետով գործը կարճելու հնարավորությունից։

- Քննչականն է առաջարկել, եւ եթե ես ստորագրեի, չէր լինի էս գործը։ Տեսեք՝ իրենք ոչ թե միջնորդություն են ներկայացնում, այլ, ըստ էության, մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որեւիցե մի շրջանակ, չնշելով որեւիցե մի անձնավորություն, չնշելով որեւիցե մի պաշտոնական անձի, որն ինչ-որ բան է ասել իմ դեմ, որ ես սխալներ եմ գործել։