Իսրայելը Թուրքիայում դաշտային հիվանդանոց կհիմնի
Իսրայելի պաշտպանության բանակի բժշկական անձնակազմը ժամանում է Թուրքիա, հայտնել են Իսրայելի ԱԳՆ-ից։
Հաղորդվում է, որ փետրվարի 8-ի առավոտյան բժշկական անձնակազմը կմեկնի Թուրքիայի հարավ՝ միանալու մարդասիրական օգնության աշխատանքներին։
«Պատվիրակությունը կհիմնի դաշտային հիվանդանոց աղետի գոտում և բժշկական օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժածներին»,- ասվում է Իսրայելի նախարարության հայտարարության մեջ։