Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր օրոք չինական օդապարիկները չեն թռչել ԱՄՆ-ի վրայով
Չինական ոչ մի օդապարիկ ոչ մի կերպ չի թռչել ԱՄՆ-ի վրայով, երբ ես նախագահ էի: Եթե դա տեղի ունենար, մենք անմիջապես կհարվածեինք դրան»:
Այս մասին գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի վրայով չինական օդապարիկներ են թռչել առնվազն երեք անգամ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն ժամանելուն պես։