Իսկենդերունի նավահանգիստը դեռ այրվում է
Իսկենդերունի նավահանգիստը դեռ այրվում է: Այս մասին գրում է թուրքական մամուլը:
Հաղորդվում է, որ զինվորականները այն մարել են մի քանի ժամ առաջ, սակայն հրդեհը կրկին վերսկսվել է։
Նշենք, որ նավահանգիստը սկսել էր այրվել Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո: