«Պիտի վերականգնվի Թուրքիան, որ շարունակվի հայոց սպանդը»՝ սա է Փաշինյանի այս քայլի նպատակը... Վահե Սարգսյան
«Ես, իբրև ՀՀ հարկատու քաղաքացի, իմ բողոքը, զայրույթն ու անհամաձայնությունն եմ հայտնում ՀՀ թրքահաճո և ազգադավ իշխանությունների այս հերթական ստորացուցիչ կապիկության կապակցությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված փրկարարական ջոկատին:
«Հայոց պետականությունն ընդամենը շաբաթներ անց վերջնականապես կործանել, հայ ժողովրդին ու հայոց քաղաքակրթությունը բնաջնջել պատրաստվող Թուրքիային պետք է ոչ թե օգնել, այլ ամեն կերպ նպաստել հայ, հույն, ասորի և այլ ժողովուրդների արյան վրա հիմնված այդ արհեստածին պետության կործանմանը։
Եթե դա մենք առայժմ չենք կարող, և մեր փոխարեն բնությունն է անում, պետք է միայն փա՛ռք տալ Աստծուն։
Բորենու գլուխը միմիայն ջարդելով կարելի է խաղաղ ապրել ու զարգանալ, և սրանք պաթետիկ խոսքեր չեն, այլ հազարամյա մեր պատմության ուսանելի դասերը։
Նիկոլի խունտան այսպիսով շարունակում է աջակցել, եթե ոչ մասնակցել Հայոց ցեղասպանության ծրագրի ավարտական փուլին. նաև նիկոլի օգնությամբ վերականգնվող Թուրքիա ֊ բորենու դիպուկահարները շուտով մեր իսկ տան մեջ շարունակելու են գնդակահարել մեզ, մեր զինվորներին։
«Պիտի վերականգնվի' Թուրքիան, որ շարունակվի' հայոց սպանդը»։
Նիկոլ Փաշինյան
Սա' է այս քայլի նշանաբանը, խորագիրն ու նպատակը...»