Էրդողանը նախատեսում է ընտրություններ անցկացնել՝ չնայած երկրաշարժին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ չնայած երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ չնայած Էրդողանը երեքշաբթի օրը 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած 10 նահանգներում, սակայն նա նախատեսում է ընտրություն անցկացնել մայիսի 14-ին, ինչպես նախապես հայտարարել էր;