Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել աղետի գոտում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում:
Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
«Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քահրամանմարաշում։ Սպասվում է, որ նա կայցելի մարզադաշտում տեղակայված վրանային ճամբար»,- հայտնել են գրասենյակից։