ՆԱՏՕ-ն դասընթացներ է անցկացնում ադրբեջանցի զինվորականների համար
Բաքվում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ մակարդակով ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատում» դասընթացները, որոնց մասնակցում են ադրբեջանական բանակի տարբեր զորքերի զինծառայողներ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, Պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը կշարունակի վարժանքները մի քանի օր: