Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում: Խորվաթիայի Արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք»,- ասել է Միրզոյանը: