Դու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակում
Հասարակություն

6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ8 Փետրվար 2023 | 15:11 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը՝ Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։

Հումանիտար աղետն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։ Արտաքին գործերի նախարարությունը այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ: Կարմիր խաչի միջնորդությամբ 18 մարդ Հայաստանից տեղափոխվել է Արցախ՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ հիվանդների և շրջափակման պատճառով ընտանիքներից կտրված անձանց տեղափոխումը շարունակում է իրականացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ։

Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։ Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին:

Մասնակի վերականգնվել է Արցախի գազամատակարարումը, որը մինչ այդ հերթական անգամ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից։ Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը: «Արցախգազ» ընկերությունը հորդորել է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Ադրբեջանական կողմը, պարբերաբար ընդհատելով և մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի ոչ միայն խորացնելու հումանիտար ճգնաժամը, այլև՝ անորոշության զգացողությունը և հոգեբանական տառապանքները Արցախի ժողովրդի մոտ: