Երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար օգտագործվում են բոլոր ռեսուրսները. Էրդողան
Պետությունն օգտագործել է բոլոր լծակներն ու ռեսուրսները Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։
Այս մասին Քահրամանմարաշ քաղաքում հայտարարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով, Քահրամանմարաշում երկրաշարժից տուժած ընտանիքներից յուրաքանչյուրը պետությունից կստանա 10 հազար լիրա (531,2 դոլար) օգնություն։
Նա նշել է, որ աղետի գոտու բնակիչները ցանկության դեպքում կարող են տեղավորվել Անթալիայի, Ալանիայի և Մերսինի հյուրանոցներում։
Նախագահը նաև ասել է, որ կառավարությունը նպատակ ունի մեկ տարվա ընթացքում նոր բնակարաններով ապահովել երկրաշարժից տուժած մարզերի բնակիչներին։
Էրդողանը հայրենակիցներին հորդորել է միասնություն և համերաշխություն՝ դիմակայելու դժվարություններին։