Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8,5 հազարի. Էրդողան
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը։
Այս մասին երկրաշարժից տուժած Քահրամանմարաշ քաղաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Ցավոք սրտի, զոհերի թիվը շարունակում է աճել, այս պահին այն հասել է 8574-ի, տուժել է 49133 մարդ»,- ասաց նա։