ԵՄ-ն մեր սահմանի վրա կատարվող օկուպացիոն ոտնձգությունները թողած գալիս է ռուսին դիտարկելու. Վահան Բաբայան
Ռուսական զորքին դիտարկելը բարդ բան է,որպես կանոն ռուսական զորքերն են դիտարկում բոլորին։ Նման դիտարկմամբ է հանդես եկել «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը։
«Փաշինյանը հայտարարեց, թե ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի ռուսական զորքին: Սա աննախադեպ բան է,աշխարհի որևէ անկյունում ռուսական զորքին չեն դիտարկում որևէ դիտորդներ, ցավոք Ռուսաստանը հիմա մեր տարածքի վրա պետք է դիտարկվի ու դիտարկվի էն նույն եվրոպացիների կողմից ովքեր ըստ էության զինում են ուկրաինական ռեժիմին ռուսների դեմ:
Թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և տարածաշրջանի վրա ու ինչ շահերի բախումների կբերի մեր տարածում դժվար չէ պատկերացնել, հուսանք ռուսական արտաքին դիվանագիտությունը խոհեմ կգտնվի և չի լարի իրավիճակը, որից կարող է տուժել մեր բազմաչարչար ժողովուրդը:
Փաստորեն ԵՄ-ն մեր սահմանի վրա կատարվող օկուպացիոն ոտնձգությունները թողած գալիս է ռուսին դիտարկելու,բրավո»,-ֆեյսբուքում նշել է Բաբայանը։