Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է տիգրանակերտցի հայ երաժիշտի եղբայրը
Մարաշում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը աճում է։
Երաժիշտ Ուդի Երվանդը գրել է, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել է տիգրանակերտցի (Դիարբեքիր) հայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանի եղբայր Սամվելը։
Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։