Ի՞նչ նպատակով է Զելենսկին մեկնելու Մեծ Բրիտանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու վարչապետ Ռիշի Սունակի հետ: Զելենսկին կայցելի նաև ուկրաինացի զինվորականներին, որոնք այժմ վերապատրաստվում են Բրիտանիայում և ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի հայտարարությանը:
Սունակի գրասենյակը հայտարարել է, որ պլանավորում է ընդլայնել Ուկրաինայի Զինված ուժերի ծովային և օդային զորավարժությունները՝ ներառյալ կործանիչների օդաչուները և նավատորմը, ինչպես նաև արագացնել ռազմական տեխնիկայի մատակարարումը:
«Նախագահ Զելենսկու այցը Միացյալ Թագավորություն վկայում է նրա երկրի քաջության, վճռականության և պայքարի մասին, ինչպես նաև վկայում է մեր երկու երկրների միջև անխախտ բարեկամության մասին»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ: