ՆԱՏՕ-ն կանխատեսել է Ասիայում նոր հնարավոր պատերազմ
ՆԱՏՕ-ն կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները կարող են կրկնվել Ասիայում, քանի որ Չինաստանն արագորեն զարգացնում է իր ռազմական ուժը և դասեր քաղում ուկրաինական պատերազմից՝ սպառնալով Թայվանին:
Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Չինաստանն ուշադիր հետևում է իրադարձություններին, և դա ազդում է նրա որոշումների վրա։ Այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, կարող է տեղի ունենալ վաղը Ասիայում։ Չինաստանը զանգվածաբար զարգացնում է իր ռազմական ուժը, ներառյալ միջուկային հնարավորությունները, առանց որևէ թափանցիկության: Նա փորձում է վերահսկողություն հաստատել Հարավչինական ծովի վրա և սպառնալ Թայվանին»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ Չինաստանը շարունակաբար խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը հատկապես մտահոգում է ՆԱՏՕ-ին։