Ռուսական կողմի հարձակումը սկսվել է.ISW
Ռուսական գործողությունների տեմպերը Սվատովո-Կրեմեննայա ճակատի երկայնքով վերջին շաբաթվա ընթացքում աճել են, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
Վերլուծաբանները նշում են, որ տեղեկությունները հաստատում են ռուսական զորքերի տեղաշարժը Սվատովոյից հյուսիս-արևմուտք: Առաջնագծի այս հատվածում հարձակողական գործողություններին ամբողջությամբ ներգրավել են մի քանի դիվիզիաներ։
ISW-ից հայտնում են, որ համապատասխան փաստերը վկայում են այն մասին, որ ռուսական հարձակումը սկսվել է։ Միաժամանակ, նշում է ինստիտուտը, ուկրաինական ուժերը թույլ չեն տալիս հակառակորդին հասնել զգալի հաջողությունների։